Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

«Ինտեր»-ը հաղթել է «Նապոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը հաղթել է «Նապոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  միլանյան ակումբին` «Ինտեր»-ին, հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան և Մարկուս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխրինվեց 74-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նապոլի»-ն միայն 5-րդն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]