Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Հայ պատանի բռնցքամարտիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Երևանում ընթացող ԱԱ-ում

Հայ պատանի բռնցքամարտիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել 
Երևանում ընթացող ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամներ Վաղարշակ Քեյանը, Սամվել Սիրամարգյանը և Արեն Խառատյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով գերազանցել Գերմանիայի ներկայացուցիչ Էմալ Համդամին և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամներ Արեն Խառատյանը (52 կգ) ևՍամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձել են ԱԱ-ի փոխչեմպիոններ:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱրայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանն ու ԱրթուրՄարտիրոսյանը։

Դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն ՀեղինեՊետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]