Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում վագոն-տնակ է այրվել

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 3-ի ժամը 17:33-ին ահազանգ է ստացել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է վագոն-տնակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]