Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Լոռու մարզի Սվերդլով գյուղում անասնագոմի տանիք և այդտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Լոռու մարզի Սվերդլով գյուղում անասնագոմի տանիք և այդտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (96 քմ) տանիքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։15-ին, մարվել՝ 09։06-ին։

Նշվում է, որ մասամբ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 200 հակ)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]