Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Երևանի Բաշինջաղյան փողոցում բախվել են երեք ավտոմեքենա

Երևանի Բաշինջաղյան փողոցում բախվել են երեք ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Renault» մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]