Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Հայրենական առաջին արբանյակն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր. այս պահին արբանյակն իր արևային պանելների միջոցով մարտկոցներն է լիցքավորում

Հայրենական առաջին արբանյակն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր. այս 
պահին արբանյակն իր արևային պանելների միջոցով մարտկոցներն է լիցքավորում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը արդեն անջատվել է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռից ու դուրս եկել ուղեծիր: 

«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները, և մենք կապ հաստատենք արբանյակի հետ: Այս պահին արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում: Այս պրոցեսից հետո ժամանակ առ ժամանակ կհաղորդվի իր «առողջական վիճակի» մասին, մենք մեր երկրային կայանի միջոցով իր հիմնական օգտակար բեռի և իր ընդհանուր կարգավիճակի տվյալները արդեն կարող ենք իրենից ստանալ՝ մեր հարցումների միջոցով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց «Բազումք»-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը: 

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ-1»-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]