Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում

Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են 
իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրով  ավարտվել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի և Արազափի մշակույթի տների վերանորոգումը, Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցումը, Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգումը և ջեռուցման համակարգի կառուցումը, Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ծրագրի՝ Արազափի մշակույթի տան վերանորոգում ենթածրագրի շինարարական աշխատանքները՝ 21,5 մլն ՀՀ դրամ արժեքով, որից 35 տոկոսը՝ Կառավարության, իսկ  65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից, նշելով, որ սահմանամերձ Արազափ բնակավայրի վերանորոգված մշակույթի տան մակերեսը 300 քառակուսի մետր է: Ծրագրի արդյունքում մշակույթի տունը կընդունի 50 սանի:  

«Մշակույթի տունը կառուցվել է 1974 թվականին։ Մինչ օրս կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ տանիքի վերանորոգման աշխատանքներ (2017թ. համայնքի բյուջե), ամբողջովին փոխվել են դռները և պատուհանները (2019թ․ սուբվենցիոն ծրագիր)»,-մանրամասնել են մարզպետարանից:

Ավարտական փուլում է գտնվում Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգում ծրագիրը, որի արժեքը կազմում  է 94․28 մլն ՀՀ դրամ՝ 35 տոկոսը՝ Կառավարության, 65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Նոր Արտագերս ճանապարհի երկարությունը մինչև Նալբանդյան բնակավայրի սկիզբը կազմում է 1200 մետր: Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է ընդհանուր առմամբ 500 գծմ ճանապարհ՝ 4000 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն փուլում է գտնվում Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ ծրագիրը՝ 252․4 մլն ՀՀ դրամ արժեքով, որից 35 տոկոսը՝ Կառավարության, 65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Մեծամոր համայնքի ներկայիս վարչական շենքը կառուցվել է 1985-1986 թվականներին և կառուցման օրվանից երբևէ չի վերանորոգվել։ Աշխատասենյակների մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում, աշխատասենյակների թվաքանակը չի բավականացնում։ Ուստի ծրագրով նախատեսվել են Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի վարչական շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու և վերանորոգելու աշխատանքները։ Նախկին պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1978 թվականին՝ երկհարկանի է, ծառայել է որպես բուժամբուլատորիա, սակայն մինչ այժմ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։

Ընթացքի մեջ են և 2024 թվականին կշարունակվեն Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրի բոլոր 4 ենթածրագրերի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,039․1 մլն  ՀՀ դրամ է, 70 տոկոսը՝ Կառավարության և 30 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվեն համայնքի 4 մանկապարտեզները՝ 6037,53 քմ ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը՝ 1658,33 քմ, նախադպրոցականների թիվը՝ 55 երեխա, թիվ 3 մանկապարտեզը՝ 2738,3 քմ, նախադպրոցականների թիվը՝ 90, Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզը՝ 1017քմ, նախադպրոցականների թիվը՝ 70, Տանձուտ բնակավայրի մանկապարտեզը՝ 623,9քմ, նախադպրոցականների թիվը՝ 100։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]