Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական 
քննությունն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նա տեղեկացրել է, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում։

2022 թ. ապրիլի 26-ին՝ժամը 18.05-ի սահմաններում Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում ծառայության մեջ գտնվող  ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել 28 տարեկան Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]