Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

«Հեռանում եմ». Սոֆի Մխեյանը նոր երգ է հրապարակել

«Հեռանում եմ». Սոֆի Մխեյանը նոր երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոֆի Մխեյանը երկրպագուներին է ներկայացրել «Հեռանում եմ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը՝ Նիկ Էգիբյանի, գործիքավորումը ևս իրականացրել է Նիկ Էգիբյանը, հոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:

Երգը հրապարակելիս Մխեյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ անհամբեր սպասելու է արձագանքներին: «Շնորհակալ եմ ընկերներիս: Երգ-էմոցիա, որ ծնվեց մեկ շաբաթ առաջ, ու յուրաքանչյուրիդ շնորհիվ այսօր այն ներկայացնում եմ ձեր դատին»,-գրել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]