Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

«Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի հաղթողները կմեկնեն Դուբայ՝ շրջագայության

«Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի հաղթողները կմեկնեն Դուբայ՝ 
շրջագայության

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվել է մանկապատանեկան գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որի առաջին փուլին մասնակցել են Հայաստանի 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակիչ փուլ են անցել 130 հայուհի, որոնք հնարավորություն ունեցան ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

404105607_657784579576395_4652568048547483081_n.jpg (156 KB)

«Մասնակից բոլոր երեխաներն էլ արդեն հաղթող են, քանի որ յուրահատուկ են ու կարողացան իրենց ներկայացնել բեմում։ Նրանք առանձնացան իրենց հայուհի կերպարով, ինչը մենք կարևորում ենք ավելի, քան մոդելային ունակությունները։ Նման մրցույթները նոր հնարավորություններ եւ մասշտաբներ են ենթադրում մասնակիցների համար»,-նշել է մրցույթի գաղափարի հեղինակներից Անի Մնացականյանը։

405480597_1025180352046490_764423483218764940_n.jpg (127 KB)

Երեք տարիքային խմբում բոլոր մասնակիցներն էլ արժանացան որոշակի մրցանակների, իսկ յոթ հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրին` «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ, ամեն տարիքային խմբում ընտրել է երկու հաղթողի։

Մեծահասակների խմբում հաղթողը որպես մրցանակ ստացավ ավտոմեքենա, իսկ մյուս հաղթողները դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։

405587185_275826434999014_7895296934476819522_n.jpg (97 KB)

«Երիտասարդ Հայուհի» մրցույթը կրելու է շարունակական բնույթ՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի գեղեցիկ ու տաղանդավոր երեխաներին։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նախ մարզային մրցույթ, որից հետո արդեն հանրապետական փուլ։

406281708_620457953446717_4728861998296015883_n.jpg (147 KB)

406336025_287505817043998_7665355618819216992_n.jpg (132 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]