Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Սոցցանցի X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ գովազդատուների հեռանալու պատճառով

Սոցցանցի X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ 
գովազդատուների հեռանալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար գովազդային եկամուտ՝ խոշոր ընկերությունների դժգոհության պատճառով, որը կապված է հարթակի սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների և մերձավորարևելյան հակամարտության մասին հայտարարությունների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Նշվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն, Microsoft-ը և այլք, արդեն դադարեցրել են գովազդը սոցիալական ցանցի X հարթակում կամ պատրաստվում են դադարեցնել։ Ցուցակում կա 100 ապրանքանիշ, որոնք ամբողջովին դադարեցրել են գովազդը, և տասնյակ այլ ապրանքանիշեր նշված են որպես ռիսկի ներքո գործող: Դրանք ներառում են տեխնոլոգիական հսկաներ, արագ սննդի ցանցեր և քաղաքական արշավներ: Նրանցից շատերն այս որոշումը կայացրել են նոյեմբերի 15-ից հետո՝ կապված հրեաների մասին Մասկի հայտարարությունների հետ։

Ավելի վաղ Մասկը մեկնաբանել էր սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, թե արևմտյան երկրների հրեա բնակչությունը տագնապալի գիտակցում ունի, որ այդ երկրները հեղեղող փոքրամասնությունների հորդաներն իրենց այնքան էլ դուր չեն գալիս։ «Դուք բացարձակ ճշմարտություն եք ասում»,-հրապարակման ներքո արված մեկնաբանությունում գրել էր գործարարը։

   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]