Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների ինտեգրման ծրագիր

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում 
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների ինտեգրման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դպրոցներ է այցելում նոր ծրագրերով, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին նոր պայմաններում ընդգրկելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելեցին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գործող Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց և 4-րդ դասարանցիների համար անցկացրին «Համայնքային հուշարձանապահպանություն» խորագրով գիտակրթական ծրագիրը։

IMG_5687.JPG (3.73 MB)

Աշակերտները ծանոթացան և բացահայտեցին «Զվարթոնց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությունը, ճարտարապետական ինքնատիպությունը։ Նրանց հատկացվել էին Զվարթնոց տաճարի զարդաքանդակների գծագրերը, որոնք պետք է գունավորեին աշակերտներն արդեն իրենց պատկերացմաբ։ Աշակերտները մեծ սիրով էին աշխատում, շատերը դեռ չեն եղել Զվարթնոցում, բայց կարողանում էին ներկել ու ցուցադրել՝ հավատով՝ շուտով կլինեն միջնադարյան գլուխգործոց-տաճարում։ Նկարազարդումներից հետո դպրոցականներն սկսեցին աշխատել կավով՝ պատրաստելով տաճարի սյուները, այլ դեկորներ՝ դրանք վերածելով մանրակերտի։ Կավով աշխատելն ավելի էր ոգեշնչել աշակերտներին։

Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանը, ով արմատներով արցախցի է, մասնագիտությամբ՝ պատմաբան, շատ է կարևորում նման միջոցառումները։ Այս ուստարում թիվ 199 հիմնական դպրոցն ունի մոտ 700 աշակերտ։ Ինչպես նշեց Վիոլետա Բեջանյանը․ «70-ը համալրվել են վերջին մեկ ամսում Արցախից բռնի տեղահանված երեխաներով։ Աշակերտներն ընդունվել են  ջերմությամբ, սիրով, որևէ խնդիր չենք ունեցել, արդեն ինտեգրվել են, ձեռք են բերել նոր ընկերներ և լավ են սովորում։ Իրենց ուժեղ կամքով արցախցի երեխաները, հակառակը՝ օրինակ են ծառայել մեր աշակերտների համար»։

IMG_5657.JPG (3.77 MB)

Անդրադառնալով իրականացվող ծրագրին՝տնօրենն ասաց․ «Ամբողջ աշխարհում կրթությունը ընթանում է, բացի պաշար հավաքելուց, նաև կիրառելու մեթոդով։ Ես՝ որպես տնօրեն, կարևորում եմ նմանօրինակ կրթական ծրագրերը, աշակերտները կարողանում են ստացած գիտելիքները կիրառել նաև գործնականում։ Դա մեծ հետաքրքրություն է առաջացնում  աշակերտների մոտ տվյալ առարկայի հանդեպ, հետագայում կարող է նաև մասնագիտական կողմնորշմանը նպաստել»։

IMG_5710.JPG (3.47 MB)

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առաջիկայում նախատեսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ՀՀ մարզերի, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների համար  իրականացնել «Համայնքային հուշարձանապահպանություն» խորագրով գիտակրթական, ինչպես նաև նոր ծրագրեր։

    Զոհրաբ Ըռքոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]