Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը ձգտում է կայունության գործոն դառնալ տարածաշրջանում. Շահան Գանտահարյան

Իրանը ձգտում է կայունության գործոն դառնալ տարածաշրջանում. Շահան 
Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այն հայտարարությունը, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև  բանակցությունները օգտակար են տարածաշրջանի անվտանգության համար։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Գանտահարյանը կարծիք հայտնեց, այդ հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով։

«Նախ այն հաստատում է, որ բանակցություններն ընթանում են, եւ դրանով Թեհրանն իր դրական ուղերձն է փոխանցում՝ նախանշելով, որ դա կարող է դրական արդյունքների հանգել եւ ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս հայտարարությունն արվում է իրաքյան վերջին բռնկումներից հետո․ պարզ է, որ Թեհրանը որոշիչ դեր է ունեցել ներիրաքյան լարվածությունը լիցքաթափելու առումով: Փաստորեն բազմահազար զինյալներ ունեցող խմբավորման ղեկավար Մոկթադա Սադըրը կոչ էր արել իր համակիրներին հեռանալ փողոցից եւ վերջ տալ խժդժություններին։ Իսկ Իրաքի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն էր հայտնել Իրանին Իրաքում կայունություն և անվտանգություն հաստատելու հարցում աջակցության համար»,- ասաց Գանտահարյանը:

Նրա գնահատմամբ՝ Իրանը ձգտում է կայունության գործոն դառնալ տարածաշրջանում ։ «Սա, կարծում եմ, սերտորեն կապված է միջուկային օրակարգով Վիեննայի բանակցությունների հետ։ Եվ այս առումով ուշագրավ է նաեւ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին․ Իրանի ԱԳ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար որոշ արևմտյան երկրներ ցանկանում են, որ Թեհրանն ակտիվ դերակատարություն ունենա այդ հարցում։ Այս միտումները խոսում են ընդհանրապես Արեւմուտք-Իրան հարաբերությունների բնականոնացման գործընթացի որոշակի նախադրյալների մասին»,- նշեց Գանտահարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]