Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել է կապկի ծաղկով վարակված առաջին հիվանդը

ԱՄՆ-ում մահացել է կապկի ծաղկով վարակված առաջին հիվանդը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից:

Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։

«Գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Տեխասի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները նշում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]