Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

Հայտարարվում է  մրցույթ Դ.Վարուժանի  անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների 
թափուր տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հայտարարվում է  մրցույթ՝ ՀՀ «Երևանի  Դ.Վարուժանի  անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի  մաթեմատիկայի (10 ժամ) և քիմիայի (4 ժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ  ՀՀ ԿԳՄՍ  մշակած հարցաշարի: Հարցազրույցի  փուլի  հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի  կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի  բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը  կարող է մինչև փաստաթղթերի  ընդունման ժամկետի  ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ.  մայիսի    13-ից մինչև 2021 թ. մայիսի 26-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:         

Մրցույթը տեղի կունենա  2021թ.   մայիսի 31-ին ժամը 14:00, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:

Տեղեկությունների համար  զանգահարել 010741461 հեռախոսահամարով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]